Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին. Նիկոլ Փաշինյան

Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ:

 

«Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին:

Ցավակցում եմ պարոն Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին»,- գրել է վարչապետը:

 

Ինչպես ավելի տեղեկացրել էինք, Տիգրանաշենի ոլորանների ձորում հայտնաբերվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մեքենան և դին:

ՆԳՆ ոստիկանությունը հաստատել է պատգամավոր Մհեր Սահակյանի զոհվելու փաստը: