Խոր ցավով տեղեկացա «Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին․ Վլադիմիր Վարդանյան

Խոր ցավով տեղեկացա «Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին․ Վլադիմիր Վարդանյան

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ցավակցել է Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ:

 

«Խոր ցավով տեղեկացա ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին։

 

Իմ անունից և Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից խորին ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր կիսում են այս ծանր վիշտը։

 

Աստված թող հոգին լուսավորի»,- սոցցանցի իր էջում գրել է Վլադիմիր Վարդանյանը:

Ինչպես ավելի տեղեկացրել էինք, Տիգրանաշենի ոլորանների ձորում հայտնաբերվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մեքենան և դին:

ՆԳՆ ոստիկանությունը հաստատել է պատգամավոր Մհեր Սահակյանի զոհվելու փաստը: