Շիրակի մարզպետարանը, Գյումրու քաղաքապետարանն ու մարզի համայնքները կրճատել են իրենց ծառայողական մեքենաների թիվը

Շիրակի մարզպետարանը, Գյումրու քաղաքապետարանն ու մարզի համայնքները կրճատել են իրենց ծառայողական մեքենաների թիվը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ծառայողական մեքենաների կրճատման գործընթացին արձագանքելով՝ Շիրակի մարզպետի աշխատակազմում և մարզի վեց համայնքներում ծառայողական մեքենաների թիվը կրճատվել է 72 տոկոսով։

 

Ինչպես հայտնել են Շիրակի մարզպետարանից, մինչ այդ օգտագործվող 62 ծառայողական մեքենաներից մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների սպասարկման համար մնալու է 17 մեքենա, ևս 7-ը ՀՈԱԿ-ների համար նախատեսված մեքենաներն են։

Ըստ այդմ՝

 

Շիրակի մարզպետի աշխատակազմ՝ 5 մեքենայից կմնա 3 մեքենա

Գյումրու համայնքապետարան՝ 10 մեքենայից մնալու է 6-ը, որից 2-ը կոմունալ ՀԲԲԸ-ին

Արթիկի համայնքապետարան՝ 10 մեքենայից կմնա 3-ը, որից 1-ը ՀՈԱԿ-ին

Ախուրյանի համայնքապետարան՝ 21 մեքենայից կմնա 3-ը, որից 1-ը ՀՈԱԿ-ին

Ամասիայի համայնքապետարան՝ 6 մեքենայից կմնա 4-ը, որից 1-ը շտապօգնության մեքենա է, 1-ը մերսեդես սպրինտեր

Աշոցքի համայնքապետարան՝ 6 մեքենայից մնալու է 3-ը, որից 1-ը ՀՈԱԿ-ին

Անիի համայնքապետարան՝ 4 մեքենայից կմնա 2-ը։