ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կմեկնի արձակուրդ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի
18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 4 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի հունվարի 16-21-ը ներառյալ:
2. Նարեկ Մկրտչյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի
Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը»,- ասված է որոշման մեջ: