Գրանցվելով Road Control Armenia հավելվածում՝ կարող եք նպաստել Հայաստանում ճանապարհային անվտանգության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
Այս պահին համակարգում գրանցված է 2842 քաղաքացի։
2024 թվականի դեկտեմբերի 1-ից՝ հավելվածի վերագործարկումից ի վեր, քաղաքացիների կողմից արձանագրվել և ուղարկվել է իրավախախտումների վերաբերյալ 107 տեսանյութ, որոնցով այս պահի դրությամբ կայացվել է 34 որոշում՝ վարչական պատասխանատվության միջոց կիրառելու մասին։
Road Control Armenia հավելվածի միջոցով իրավախախտում արձանագրելը նպաստում է մեր երկրում ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմանն ու անվտանգային մշակույթի ձևավորմանը։
Road Control Armenia հավելվածում գրանցման կարգի մանրամասները՝ https://mia.gov.am/2023/08/09/road-control/