Ի՞նչ կարգով է փոխվում կենսաթոշակի տեսակը

Ի՞նչ կարգով է փոխվում կենսաթոշակի տեսակը

Կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակառուի դիմելու դեպքում' դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից: Կենսաթոշակի տեսակը փոխվում է, եթե կենսաթոշակառուն ունի կենսաթոշակի այն տեսակի իրավունքը, որի համար դիմել է:

 

Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

 

 

Արտոնյալ պայմաններով, մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուի' տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից նրա կենսաթոշակի տեսակը փոխվում է տարիքային աշխատանքային կենսաթոշակի' անկախ կենսաթոշակառուի դիմելուց:

Տարիքային աշխատանքային կենսաթոշակը արտոնյալ պայմաններով, մասնակի կամ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի փոխվել չի կարող: