ՍԻԼ կապիտալ ընկերության խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանը շնորհավորել է բոլորի Ամանորը․
Հարգելի՛ գործընկերներ,
Սիրելի՛ բարեկամներ,
Այսօր, երբ ավարտին է մոտենում 2024թ․ և մեր ընկերությունների խմբի գործունեության ևս մեկ տարին, ցանկանում եմ սրտանց շնորհավորել բոլորիդ Ամանորի և Սուրբ ծննդյան կապակցությամբ։
2024-ը մեզ համար մարտահրավերների՝ միևնույն ժամանակ հաջողությունների տարի էր՝ մի ժամանակաշրջան, որը ևս մեկ անգամ ի ցույց դրեց մեր թիմի միասնականությունը, նվիրվածությունն ու մասնագիտական հզորությունը։
Մեր բազում ձեռքբերումներն ու հաջողությունները հնարավոր դարձան բոլորիդ աշխատանքի և ջանասիրության շնորհիվ։
2024 թվականին մենք իրականացրեցինք մի շարք կարևոր նախագծեր, որոնք ապահովեցին մեր ընկերության շարունակական աճը: Այդ բեկումնային ծրագրերի արդյունքները պայմանավորելու են 2025թ․ մեր աշխատանքի հիմնական ուղղությունները։
Վստահ եմ, որ տեսանելի ապագայում մեր ձեռքբերումների մասին խոսելու բազմաթիվ առիթներ ենք ունենալու։
Տարին ավարտվում է՝ նոր հնարավորություններ և նպատակներ բացելով մեր առջև։ Մաղթում եմ, որ 2025-ը մեր պետության ու ընկերությունների համար դառնա նորանոր հաջողությունների և նվաճումների տարի։
Վստահ եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք հասնել մեր նպատակներին և ապահովել մեր ընկերության շարունակական աճն ու մեր հայրենիքի բարեկեցությունը։
Կրկին շնորհավորում եմ Ձեզ Ամանորի կապակցությամբ՝ մաղթում եմ, որ այս տոնական օրերին Ձեր ընտանիքներում անպակաս լինեն ջերմությունը, սերն ու համերաշխությունը։
Շնորհակալ եմ բոլորիդ մշտական նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի համար։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Էդուարդ Սուքիասյան
ՍԻԼ Կապիտալ ընկերության
Խորհրդի Նախագահ