Աշխարհի լողի առաջնությանը Հայաստանը երկու մասնակից կունենա

Աշխարհի լողի առաջնությանը Հայաստանը երկու մասնակից կունենա

ՀՀ լողի հավաքականի առաջատարներ Վարսենիկ Մանուչարյանը և Աշոտ Չախոյանը ավագ մարզիչ Արման Վահանյանի գլխավորությամբ կմեկնեն Բուդապեշտ՝ մասնակցելու աշխարհի լողի կարճ ջրի 25մ առաջնությանը։

Այս մասին հայտնել են ՀՀ լողի ֆեդերացիայից:

 

Վարսենիկը կմրցի 50մ ազատ ոճ և 100մ դելֆին լողատարածություններում, իսկ Աշոտը՝ 50 և 100մ բրաս լողաոճում։