Դեսպան Քվինը Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ եղավ «Միջնադարյան Հայաստանի հմտություններ, արվեստ և արհեստ» նորաբաց լաբորատորիա-ցուցասրահում, որտեղ մեծ հետաքրքրությամբ ծանոթացավ միջնադարյան Հայաստանի արհեստագործությանը և նշեց, որ սիրով կվերադառնա ցուցասրահ՝ իր հյուրերի ու ընտանիքի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
ԱՄՆ դեսպանը Մատենադարանում ծանոթացել է միջնադարյան Հայաստանի արհեստագործությանը
- 06/12/2024