Հրաշքը ինքներս ենք ստեղծում, այն մեր մեջ է. Սառցե շոու «Ձյունե թագուհու պատմությունը»

Հրաշքը ինքներս ենք ստեղծում, այն մեր մեջ է. Սառցե շոու «Ձյունե թագուհու պատմությունը»

Հրաշքը ինքներս ենք ստեղծում, այն մեր մեջ է:
Պրոդյուսեր Զառա Մխեյանը ներկայացնում է Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհին» հեքիաթի մոտիվներով ստեղծված «Ձյունե թագուհու պատմությունը» յուրօրինակ հեքիաթը սառույցի վրա:
«Ձյունե թագուհու պատմությունը» ոչ միայն բարձր մակարդակի գեղասահք է և հիասքանչ երաժշտություն, այլև՝ փառահեղ բեմադրություն: Աննկարագրելի գեղեցկության զգեստներ: Փառահեղ սառցե շոուի ընթացքում հանդես կգան Հայաստանի գեղասահորդները:


«Ձյունե թագուհու պատմությունը» մի փոքրիկ աղջկա՝ Գերդայի մասին է, որը փնտրում է իր ընկերոջը՝ Կային, որին առևանգել է Ձյունե թագուհին։


«Ձյունե թագուհի» հեքիաթի հիմնական միտքն այն է, որ իրապես սիրող սիրտ, ազնիվ ձգտումներ և կամքի ուժ ունեցող մարդուն ոչինչ չի կարող խանգարել իր վեհ նպատակին հասնելու գործում: Պատմությունը հավերժական արժեքների մասին է, այն մասին, որ սերն օրինաչափ, անբացատրելի և կարևորագույնմի բան է, որ պարուրում է մեզանից յուրաքանչյուրին: Սերը կյանքի հիմքն է, նրա հիմնաքարը: Այս աշխարհում ամեն ինչ ստեղծվել է սիրուց և սիրո շնորհիվ: Այն Տիեզերքի հիմնական ստեղծարար էներգիան է: Սերը հոգու լույսն է, որը լուսավորում է ամեն ինչ իր ջերմ շողերով: Սերը ողջ Տիեզերքի հիմքն է: Սերը ղեկավարում է կյանքը: Սերը կյանք է պարգևում: Սերն Ամենակարող է: Սերը հրաշք է: Սերը լույս է, իսկ այնտեղ, որտեղ կա լույս, խավարը նահանջում է:
Սառույցի վրա երաժշտական ներկայացումը ձևաչափ է, որտեղ 

պրոֆեսիոնալ գեղասահքը համատեղում է դրամատիզմը, կենդանի վոկալն ու երաժշտությունը, կրկեսը և բեմադրության առաջադեմ տեխնոլոգիաները:
Տասնյակ համարները, որոնց թվում են գեղասահորդների հուզիչ ելույթներ՝ ինչպես նաև մենապարերի և զուգապարերի սրտահույզ համարներ, որոնք արտացոլում են հերոսների ներաշխարհն ու ապրումները, կհուզեն հանդիսատեսի հոգին և կդիպչեն նրանց սրտերին:

 


Դերասանների կազմը ձևավորվել է երիտասարդ պրոֆեսիոնալ գեղասահորդներից, օրիգինալ ժանրի խարիզմատիկ արտիստներից: Այս չափանիշներով ընտրված մասնակիցները թույլ են տալիս հանդիսատեսի ուշադրությունը կենտրոնացնել շոուի բովանդակության, այլ ոչ թե «աստղային» անձնակազմի վրա: Նման պրակտիկան արդեն երկար տարիներ հաջողությամբ իրականացվում է աշխարհահռչակ Դյու Սոլեյի կրկեսի մենեջմենթի կողմից։
Ներկայացման երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանն է, որի հմայող երաժշտությունը բառացիորեն ստիպում է արտասվել և միաժամանակ բուժում է հոգին:

 

«Ձյունե թագուհու պատմությունը»ներկայացման երաժշտությունն առանձնանում է հայեցակարգայինև մասշտաբային գաղափարներով, նվագախմբի կիրառմամբ՝ ոչ միայն նման ստեղծագործությունների համար ընդունված ակադեմիական մոտեցմամբ, այլև մասսայական ուղղությունների սինթեզով:


Կուտակված փորձը և երաժշտական ինդուստրիայի զարգացման միտումների ընկալումը թույլ են տալիս ստեղծել հնչյունագիր, որը համապատասխանում է ժամանակի ոգուն, ձայնի՝ ընդունված համաշխարհային չափանիշներին:


Սառցե շոուների համար հանդերձանք ստեղծելը բազմաթիվ դիզայներների սիրելի զբաղմունքն է։ Դրանք ստանդարտ չեն, տպավորիչ են և չեն սահմանափակում նկարչի երևակայությունը։ Այնուամենայնիվ, բեմական կոստյում կարելը դյուրին գործ չէ։ Այն ներկայացումների բեմադրիչի հետ համատեղ աշխատանքի արդյունք է, քանի որ զգեստը պետք է փոխանցի շոու-ծրագրի գաղափարը և հույզերը։ «Զգեստները իսկական արվեստի գործ են»։ Դրանք կարևոր դեր են խաղում սառույցի վրա հեքիաթային աշխարհը պատկերելու գործում»: «Ձյունե թագուհու պատմությունը» սառցե ներկայացման 120 վառ կերպարների ստեղծման վրա աշխատել են ավելի քան 20 վարպետներ՝ զգեստների նկարիչ-դիզայներ Կարինե Դնոյանի ղեկավարությամբ: Ընդ որում, դետալների մեծ մասը ձեռքի աշխատանք է: Յուրաքանչյուր կերպարի համար պատրաստվել է Էսքիզ, ընդ որում՝ ոչ մեկը։ Էսքիզներն ավելի շատ նման են նկարների, կարերի և ծալքերի համար նշումներ չկան, մնացածն արդեն այլ վարպետի աշխատանք է: «Սովորաբար մենք ներշնչվում ենք երաժշտությունից և երգերի թեմաներից, հենց դրանց ազդեցության տակ էլ առաջանում են առաջին գաղափարները, որոնք մենք փոխանակում է թիմի հետ։ Ամենադժվարը երևակայությունը և տեխնոլոգիական պայմանականությունները համատեղելն է, որպեսզի արտիստները ոչ միայն բեմում գեղեցիկ տեսք ունենան, այլև կարողանան շարժվել, կատարել ամենաբարդ համարները: Դա բավականին երկար ճանապարհ է»։ Ներկայացման տևողությունը 1,5 ժամ է:
Խորհուրդ է տրվում 2 տարեկանից բարձր երեխաների համար:
Սառցե շոուն կանցկացվի անգլերեն լեզվով: Ձեզ սպասում է իսկական ամանորյա հրաշք: