«Ռանդևու» հաղորդաշարի հերթական եթերում Ռաֆայել Երանոսյանն էր։
StarNews-ը հետևեց և առանձնացրեց զրույցից հետաքրքիր մասեր։
Գալով մայրաքաղաք մարզից՝ գյուղից մշտապես խոսում է այդ մասին ու միայն լավ հուշեր է ներկայացնում։Մենք ունենք հայտնիների մի շրջանակ,ովքեր խնամքով թաքցնում են իրենց մարզից լինելու փաստը.
«Ես երբեք չեմ նեղվել իմ գյուղում ծնվելու փաստից, գյուղում ապրելու, գյուղը սիրելու, գյուղում անցկացրած մանկությանս, պատանեկությանս, երիտասարդությանս փաստից։ Հիմա էլ , երբ ազատ ժամանակ եմ ունենում, ամենալավ տեղը, որ կարող ինձ լիարժեք, հանգիստ ու ապահով զգալ իմ հայրական տունն է՝ հայրս,հորաքույրս։ Չի կարելի մոռանալ ծննդավայրդ, ակունքներդ, մոռանալ այն տեղը, որտեղ ծնվել, մեծացել ես և ձևավորվել որպես մարդ։ Իմ ծնողներն ինձ այդպիսին են դաստիարակել,եղբայրներս էլ այդպիսին են։ Մենք ունենք լավ տուն, լավ ծնողներ, հորաքույրս դարձել է մեզ համար արդեն մայր»։
Ռաֆայել Երանոսյանն ասել է, որ կողքին կա էակ, չի ներկայացրել նրան, ասել է,որ շուտով կամուսնանա։ Ինչու՞ չի գալիս այդ շուտովը։ Ինչ՞ է կատարվում հիմա.
«Իմ կյանքում միշտ մարդ լինում է։ Անձնական կյանքս շատ չեմ սիրում հրամցնել և ներկայացնել։ Ես շփվելիս գեղեցիկ սեռի հետ մինչև այն կետը, որ պետք հասնի եկեղեցով կամ թղթով արդեն գրված լինի Տեր և հնազանդ, չեմ սիրում հրամցնել։ Այն ժամանկ, երբ ուզում էինք արդեն ամունանալ, ինչ-ինչ պատճառներով չստացվեց այդ ամուսնությունը։ Միշտ շաբաթն ուրբաթից շուտ է գալիս։ Աստված տա ամեն ինչ լավ ստացվի։
Հետո մի քիչ էլ մեծացել ես, ուրիշ ձև ես բնավորությամբ դարձել։ Քեզանից երիտասարդ աղջկա հետ, որ շփվում ես, շատ բաների հետ չես հարմարվում։ Շատ բայցեր կան, շատ հարցերում հա մեղավորը ես եմ։ Իդեալական մարդ չկա։Ես էլ այդ օրվան բոլորից շատ սպասում եմ և ես էլ ուզում եմ այդ հաճույքը զգամ։ Ես էլ ընտանեկան հաճույքը զգամ, արդեն ընտանիքիս հետ տոնածառը զարդարեմ և պատրաստվեմ Ամանորին»։
Ռաֆայել Երանոսյան և Իվետա Մուկուչյան տարածված ասեկոսեների մասին դերասանն ասաց.
«Իվետան իմ լավ ընկերն է և շատ հարազատ մարդ։ Մենք դիմակահանդեսի ժամանկ փորձում էինք շոու անել և ինտրիգ պահել, լրագրողները միանգամից' արդյոք՞... Երբ սկսեցին տենց ասեկոսեները, Իվետան զանգեց,ասեց՝ «Ռաֆ ընկերս սկզբից այս ամեն ինչին լավ էր վերաբերվում, բայց հիմա, երբ սկսեցին գրել այդքան, վեճեր,խանդ...»։ Ասեցի'Իվետ ջան, ինչ՞ կուզես անեմ։ Ասեց՝ Ոչ մի բան,ուղղակի մի վիդեո պիտի նկարեմ և ասեմ, որ նման բան չկա:Մի խոսքով ընկերներ ջան չի կարելի վատ ու սուտ լուրեր տարածել»։