«Ֆիորենտինա»-«Ինտեր» խաղն ընդհատվել է. «Ֆիորենտինա»-ի ֆուտբոլիստը ուշագնաց է եղել

«Ֆիորենտինա»-«Ինտեր» խաղն ընդհատվել է. «Ֆիորենտինա»-ի ֆուտբոլիստը ուշագնաց է եղել

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրի «Ֆիորենտինա»-«Ինտեր» հանդիպումն ընդհատվել է:

 

 

Սերիա Ա-ի հերթական տուրի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալվել էր «Ֆիորենտինա»-ին: Առաջին կեսի 17-րդ րոպեին խաղն ընդհատվեց «Ֆիորենտինա»-ի ֆուտբոլիստ Էդոարդո Բովեի ուշագնաց լինելու պատճառով:

Ֆուտբոլիստին խաղադաշտից դուրս են բերել պատգարակով, հետո՝ շտապ օգնության մեքենայով: Խաղը դադարեցվել է: