5 տարի նույն երգն են երգում և ծոծրակները տեսնում. Չախոյանը՝ Քոչարյանի՝ իշխանափոխության խոստումների մասին

5 տարի նույն երգն են երգում և ծոծրակները տեսնում. Չախոյանը՝ Քոչարյանի՝ իշխանափոխության խոստումների մասին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Քոչարյանի՝  դատարանի բակում արած հայտարարություններին:

«Դատարանի բակում իշխանափոխություն խոստացող Քոչարյանը հիշեցնում է երազում կորեկ տեսնող հայտնի թռչունին։

 

Իշխանափոխությունը սատկած առյուծ չէ, որ թամբի ու նկարվի։ Իշխանափոխության համար նախ հայերեն գրել-կարդալ է պետք իմանալ, հետո գումարման աղյուսակը ․․․ ինչպես նաև Հայր Մերը։

5 տարի նույն երգն են երգում ու ամեն անգամ ծոծորակներն են տեսնում:

ՀԳ․ Մեկը չկա դրանց հուշի, որ իշխանափոխության մասին էդ սկավառակը վաղու՜ց մաշվել է»,- գրել է Չախոյանը։