Նոյեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոց տանող հատվածում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության դիմաց բախվել են 2 BMW, «Նիսսան» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Ավտոմեքենաներից 2-ը եղել են կայանված, և բախումը տեղի է ունեցել 2-ի միջև: