ՊՆ-ն հերքում է սոցցանցերում Ջերմուկի դիրքերից հետ քաշվելու մասին տարածվող լուրը

ՊՆ-ն հերքում է սոցցանցերում Ջերմուկի դիրքերից հետ քաշվելու մասին տարածվող լուրը

Սոցիալական մեդիայում տարածվում են լուրեր, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հեռանում են Ջերմուկի մոտակայքում գտնվող դիրքերից։

 

 

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է այդ տեղեկությունը:

«Հորդորում ենք նմանօրինակ կեղծ և սուտ լուրեր չտարածել»,- ասել է Թորոսյանը։