Գրիգորի Եսայանի 1-ին ամուսնությունից ծնված որդին ևս ներկա է եղել ու երգել հայրիկի ծննդյան խնջույքին

Գրիգորի Եսայանի 1-ին ամուսնությունից ծնված որդին ևս ներկա է եղել ու երգել հայրիկի ծննդյան խնջույքին

Տեղեկացրել ենք, որ երեկ Գրիգորի Եսայանը մեծ շուքով նշում էր ծննդյան 50-րդ տարեդարձը։

 

 

Երգիչը շքեղ խնջույք էր կազմակերպել, որին ներկա էր նաև առաջին ամուսնությունից ծնված որդին։

 

 

Հայր ու որդի երգել են միասին, ապա Գրիգորիի տղան նաև առանձին երգ է կատարել։

 

Ինչպես երևում է տեսանյութից՝ ավագ որդին շարունակում է հայրիկի գործն ու սիրում է երգն ու բեմը։

 

 

Հավելենք, որ Գրիգորին մեծ ճանաչում ունեցավ «Ոնց եմ Քեզ սիրում» երգով, որը նվիրված էր իրենից հեռու ապրող որդուն։ իր հարցազրույցներից մեկում երգիչը խոսել էր բաժանության և որդու մասին։

 

 

«Որդիս ապրում է Երևանում, ես՝ Ռուսաստանում, և հենց այդ պահերի մասին է գրված երգը։ Ես ուզում էի ցույց տալ իմ սերը, որովհետև, ցավոք սրտի, ես ու իր մայրիկը միասին չենք ապրում։Որդիս շատ հասարակ ու հանգիստ է արձագանքել երգին։ Հաստատ այս երգն իր ամենասիրածը չէ։Իսկ հանրային արձագանքի մասով չէի սպասում, որ երգի արձագանքն այսպիսին կլինի։ Ես այն երգել եմ ոչ թե որ հիթ դառնա, այլ որդուս համար։ Հետո զգացի, որ այն սիրվել է ժողովրդի կողմից և մտածցի տեսահոլովակի մասին։ Ինձ համար շատ հաճելի է, որ այն հնչում է Հայաստանում, Ռուասաստանում, Եվրոպայում, Ամերիկայում, արդեն երգը կա մի քանի լեզուներով»։