Մենք մտահոգություններ ունենք, որ Ադրբեջանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Հայտարարել է վարչապետը, նշելով, որ այդ հարցը չի բարձրացվում երկու պատճառով՝ նախ դա իրոք կնշանակեր իրոք խաղաղության գործընթացը մտնել փակուղի։
«Երկրորդը՝ խաղաղության պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված մասում մենք ունենք հոդված, որում ասվում է՝ կողմերից որեւէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը պայմանագրով ստանձնած պարտավորությոգնները չկատարելու համար», - ասաց նա։
Վարչապետը երրորդ փաստարկը բերեց, որը, ըստ նրա՝ նաեւ ճիշտ է Ադրբեջանի պարագայում. «ՀՀ Սահանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետը ասում է, որ ՀՀ-ում վավերացված միջազգային պայմանագրերը ունեն գերակա ուժ ներքին օրենսդրության նկատմամբ»։
Փաշինյանը նշեց, որ եթե խաղաղության պայմանագիրը ուղարկվի Սահմանադրական դատարան եւ այն որոշի որ պայմանագիրը մեր սահմանադրությանը հակասում է՝ դա կլինի կոնկրետ իրարդրություն, որ «մենք ստիպված կլինենք և՜ որպես Կառվարություն, և՜ որպես հանրություն կատարել ընտրություն՝ փոխել սահմանադրությունը, թե հրաժարվել պայմանագրից»։
Նա շեշտեց՝ երբ խաղաղության պայմանագիրը վավերացվեց՝ այդ պահից այն ՀՀ-ում ստանում է գերակա իրավական ուժ եւ հետեւաբար Ադրբեջանի որեւէ մտավախություն հասցեագրվում եւ լուծվում է։