Քաղաքացին իրեն չպետք է խաբված զգա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին հանրային ՀԸ-ը տված հարցազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով առողջապահական ապահովագրության մասին։
Վարչապետը նշեց, որ կառավարությունը չի հրաժարվում այդ գաղափարից և շարունակում է աշխատել դրա ուղղությամբ։
«2018-ից 2025 թվականը առողջապահական բյուջեն կրկնապատկվել է, իսկ պետական բյուջեի հաշվին սպասարկվող դեպքերի թիվը կրկնապատիկից ավելով ավելացել է։ Ինձ զարմացնում է, որ դեպքերի թիվը կրկնակի ավելացել է , բայց ես չեմ զգում, որ մարդկանց գոհունակությանմակարդակը ավելացել է»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կան խնդիրներ, որոնք պետք է լուծում ստանան և համակարգի ներդրումը կանեն այն ժամանակ երբ անորոշությունների մի զգալի մասի պատասխանը լինի տեսանելի։