Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 11-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով' կարգադրում եմ.
1. Կազմակերպել Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2024 թվականի նոյեմբերի 17-19-ը Հայաստանի Հանրապետություն (ք. Դիլիջան)ժամանող՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահի տեղակալ Յուրի ՎՈՐՈԲՅՈՎԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
2. Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ' ընդունել պատվիրակությանը:
3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ' պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»: