Թուրքիայի արևելքում գտնվող Էլազըգ նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժի օջախը գտնվել է 16,22 կմ խորության վրա:
Ցնցումները զգացվել են նաև հարևան մարզերում։ Զոհերի և ավերածությունների մասին այս պահին տեղեկություններ չկան։