«Օրենսդրական փոփոխություն եմ նախաձեռնել, որով վարորդներին տրվող 9 բալի փոխարեն առաջարկում եմ տրամադրել 13 բալ։ Օրենքը ենթադրում եմ կընդունվի այս տարի, իսկ շրջանառության մեջ՝ եկող տարվա առաջին եռամսյակից»,- այս մասին Radio Aurora-ի եթերում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
ԱԺ նախագահը հավելեց, որ այս փոփոխության հարցը քննարկել է վարչապետի, Կառավարության ներկայացուցիչների և Ներքին գործերի նախարարության հետ, քանի որ իրեն փողոցում վարորդները հաճախ էին մոտենում այս խնդրով. «Առաջարկվող փոփոխությունների շրջանակում լինելու են նաև խստացումներ և հարբած կամ հանդիպակաց գոտով մեքենա վարող վարորդներից ավելի շատ բալեր կհանվեն»։