ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի կողմից ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նոր նախագիծը։
Նախագծով առաջարկվում է օրհներգի տեքստից հանել վերջին քառատողը, այն է՝
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի Ազատության կզոհվի:
Եվ այն ավարտել՝ «թող միշտ պանծա Հայաստան» քառյակով՝
Նայիր նրան՝ երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:
Մշակվել է ստանդարտ, որպեսզի բոլոր տեղերում հնչող ՀՀ օրհներգը լինի միասնական՝ ԿԳՄՍ կողմից հրապարակված տարբերակով:
Araratnews.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ փոփոխության հիմնական նպատակը միասնական ստանդարտի բերելն է, որ օրհներգը սկսվի և ավարտվի ՀՀ մասին խոսքերով՝ խորհրդանշելով Հայաստանի Հանրապետության ներկան, ապագան և հարատևությունը։