Պաշտոնանկություն ՍԱՏՄ-ում. վարչապետը որոշում է ստորագրել

Պաշտոնանկություն ՍԱՏՄ-ում. վարչապետը որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արմեն Հայրապետյանն ազատվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։

 

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արմեն Հայրապետյանին ազատել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։