Ռուբեն Սողոյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Ռուբեն Սողոյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Ռուբեն Սողոյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Համապատասխան հրամանագիրը նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հոկտեմբերի 24-ին։

 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը' համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

 

Ռուբեն ՍՈՂՈՅԱՆԻՆ նշանակել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ)»։