Անրամարդկային դաժան դեպք Հայաստանում․ Պապը, տատն ու թոռնուհին մահացել են ողբերգական վթարից․ տեսանյութ

Անրամարդկային դաժան դեպք Հայաստանում․ Պապը, տատն ու թոռնուհին մահացել են ողբերգական վթարից․ տեսանյութ

Shamshyan.com-ը գրում է․

 

 

Հունիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ «Mitsubishi» մակնիշի բեռնատարը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց գոտի բախվել է կամրջի բետոնե հատվածին, կոտրել երկաթե ճաղավանդակները և ընկել Հրազդան գետը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և Սևանի հատոկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկնեը՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտաիկի ծառայության ավագ տեսուչներ Բակուր Սարիբեկյանի, Հրաչյա Գևորգայնի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիակկնության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, և ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը:

Ջրասուզակները մի քանի ժամ որոնողական աշխատանքների արդյունքում գետից դուրս բերեցին  աղջիկ երեխայի, և մոտ 35-40 տարեկան կնոջ դի, իսկ ավտոմեքենայի խցիկում վարորդի մարմինը, ավտոմեքենան վերամբարձ կռունկով դուրս բերվեց և նոր միայն հնարավոր եղավ վարորդի դին դուրս բերել խցիկից։

Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, ոտեղից ժամանել է քննչական խումբը՝  վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի, բաժնի պետի տեղակալ Համլետ Աբրահամյանի, հատկապես կարեոր գործերով ավագ քննիչ Գագիկ Ավետիսյանի և ավագ քննիչ Նվեր Մկոյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը։

09.06.2024
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Սևանի ոստիկաններն ու Սևանի քննչական բաժինը պարզել են վարորդի և մահացածների ինքնությունը։

Ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 69-ամյա Սարո Կարապետյանը, ում դին ջրասուզակը հայտնաբերել է ավտոմեքենայի խցիկում, իսկ ավտոմեքենայից դուրս՝ գետում, հայտնաբերվել են Երևանի բնակիչ 61-ամյա Հասմիկ Հարությունյանի և Արմավիրի մարզի բնակիչ 8-ամյա ԼիկաՄ.-ի դիերը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Կարապետյանն ու Հ. Հարությունյանը ամուսիններ էին, իսկ Լիկա Մ.-ն նրանց  թոռնուհին էր։