ՀՀ քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը թող հիմիկվանից սկսի լավ ծանոթանալ Քրեական օրենսգրքին․ Ստյոպա Սաֆարյան

ՀՀ քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը թող հիմիկվանից սկսի լավ ծանոթանալ Քրեական օրենսգրքին․ Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը գրում է․

 

Աշխարհիկ քաղաքացի և քաղաքական գործիչ Կտրիճ Ներսիսյանն արդեն սկսել է "տարբերակել" "խաղաղ բողոքն արտահայտող քաղաքացիների նկատմամբ ոստիկանների ակնհայտ անհամաչափ ուժը՝ բռնությունների դատապարտելի դրսևորումներով"։ 2004թ․ ապրիլի 13-ին, 2008թ․ մարտի 1-ին կամ նույն 2018թ․ մինչև հեղափոխությունը աշխարհիկ քաղաքացի և քաղաքական գործիչ Կտրիճ Ներսիսյանի ակնոցները թույլ չէին տալիս նման դրսևորումները նկատելու համար, ավելի ստույգ՝ իրավաբան խորհրդականներն իշխանության մեջ էին՝ մարտի 1-ի արտակարգ դրության հրամանագիր էին մշակում․․․

Բայց, աշխարհիկ քաղաքացի և քաղաքական գործիչ Կտրիճ Ներսիսյանը խնամքով շրջանցել է, որ "չսառեցված սրբազան է" առաջնորդում շարժումը, ու չի նկատել, որ "եկեղեցական ու վարչական" սառեցված Վազգեն Գալստանյանը իրեն արդեն դուրս է դրել Սահմանադրությունից, պահանջում է առանց ընտրությունների իշխանության հանձնում իրեն, այսինքն՝ գնում է իշխանության դասական ուզուրպացիայի, ու դրա տեսանելի փորձ անելու դեպքում աշխարհիկ քաղաքացի և քաղաքական գործիչ Կտրիճ Ներսիսյանը դատվելու է նույն հոդվածով՝ իշխանության յուրացման փորձ, սահմանադրական կարգի տապալման փորձ՝ կազմակերպիչի ու օրհնողի դերակատարմամբ։

Աշխարհիկ քաղաքացի և քաղաքական գործիչ Կտրիճ Ներսիսյանը շատ ճիշտ կանի, որ քանի դեռ իրեն էլ Վազգեն Գալստանյանի նման վերջնականապես չեն դրել սահմանադրոթյունից դուրս ու քրեական օրենսգիրքը չեն կախել գլխին, մի հատ հասկանա, թե կողքից ինչու են նման քաղաքական տեքստեր դնում իր դեմը և ստորագրում է։

1․ Չի հասկանում իրավունքի՞ց ու խաբո՞ւմ են։ Կարող է այլ՝ անկողմնակալ ու իրեն պադստավա անելու մոտիվացիաներ չունեցող իրավաբանների հետ խորհրդակցել, նոր ստորագրել։

2․ Ճար չունի՞ ու սա անո՞ւմ է․ ուրեմն թող հիմիկվանից սկսի լավ ծանոթանալ Քրեական օրենսգրքին։ Այն իր տարիքը և սպիտակ մորուքը հաշվի առնելու մեղամացուցիչ հանգամանքներ չի նախատեսում։

Առայժմ՝ այսքանը։