Անկախությունից ի վեր մենք քննարկում ենք, թե ինչպես ապահովենք մեր երկրի անվտագությունը երկարաժամկետ կտրվածքով․ ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Լեգիտիմությունը այս առումով շատ կարևոր է և դա պետք է լինի մեր ներքին օրակարգը, և մեր դիրքորոշումների այս տեսակետից ներքին լեգիտիմության խնդիր կա։ Եվ մենք պետք է լայն խոսակցություն ունենանք հանրության հետ, և այդ խոսակցությունը պիտի լինի ուղիղ, և այդ խոսակցության աղբյուրը պետք է լինի սերը Հայաստանի ու նրա բոլոր քաղաքացիների նկատմամբ»,- ասաց Փաշինյանը։