Fitch Ratings-ը բարելավել է Հայէկոնոմբանկի վարկանիշները

Fitch Ratings-ը բարելավել է Հայէկոնոմբանկի վարկանիշները

Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը բարելավել է Հայէկոնոմբանկի արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի վարկանիշը (Long-term Issuer Default Rating (IDR)) «B»–ից դարձնելով «B+»՝ կայուն հեռանկարով։

 

Միաժամանակ բարելավվել է նաև բանկի կենսունակության վարկանիշը (Viability Rating – VR)՝ «b»-ից «b+»-ի:

«Հայէկոնմբանկի վարկանիշների բարձրացումն ներկայացնում է մեր տեսակետը, որ Բանկի կողմից 2022-2023թթ. գրանցված գործառնական շահութաբերության և կապիտալիզացիայի զգալի բարելավումները արձանագրել են կայուն բնույթ:

 

Բանկի ակտիվների որակի ցուցանիշները էականորեն բարձր են ոլորտի միջին ցուցանիշից», – նշվում է Fitch Ratings-ի հաղորդագրության մեջ։