43-ամյա կնոջը խոստացել են կրքոտ գիշեր՝ Մոցարտի հնչյունների ներքո, փոխարենը դաշտում, ատրճանակի սպառնալիքի ներքո սեռական ակտ կատարել ու հափշտակել մոտի գումարը

43-ամյա կնոջը խոստացել են կրքոտ գիշեր՝ Մոցարտի հնչյունների ներքո, փոխարենը դաշտում, ատրճանակի սպառնալիքի ներքո սեռական ակտ կատարել ու հափշտակել մոտի գումարը

Հունվարի 30-ին ,ժամը 02։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 43-ամյա մի կին ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Ջրվեժում գործող «Ռիչ» հյուրանոցային համալիրի մոտ 2 տղամարդ առևանգել են իրեն, իրենից հափշտակել իր մոտ եղած գումարը և ատրճանակով սպառնացել։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,   կինը դեպքի վայր ժամանած ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 00։20-ի սահմաններում Երևանի Բագրատունյաց պողոտայում իրեն են մոտեցել  անծանոթ 2 տղամարդ և պայմանավորվել, որ 30 հազար դրամի դիմաց գնան «Մոցարտ» հյուրանոցային համալիր, որտեղ Մոցարտի հնչյունների ներքո սեռական հարաբերություններ կունենան «ամենագժական ձևով»։

 

Ինքը համաձայնվել է և նստել է նրանց ավտոմեքենան, սակայն «Մոցարտ»-ի փոխարեն իրեն տարել են Ջրվեժ գյուղ, դաշտամիջյան հատվածում կայանել են ավտոմեքենան, ու նրանցից մեկը իր կամքին հակառակ իր հետ սեռական հարաբերություն է ունեցել, իսկ մյուս տղամարդը ավտոմեքենայի մեջ իր վրա ատրճանակ է ուղղել և սպառնալիքի տակ վերցրել իր մոտ եղած 48 հազար դրամը, այնուհետև իրեն իջեցրել են ավտոմեքենայից, թողել դաշտամիջյան հատվածում ու մեքենայով հեռացել։

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝  օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է ենթադրյալ կասկածյալների ինքնությունը։ Մեկին հայտնաբերել են ու տարել Կոտայքի բաժին, մյուսին որոնում են։