Դեկտեմբերի 8-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08:55-ի սահմանում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 42-ամյա Արտակ Մ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գավառ համայնքի Հացառատ թաղամասի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 9-ամյա Լ. Ն.-ին:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է «Գավառ» բժշկական կենտրոն, ապա ինքնակամ ներկայացել Ոստիկանության Գավառի բաժին։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Արտակ Մ.-ն աշխատում է Գանձակ բնակավայրի 1-ին միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ, իսկ վրաերթի ենթարկվածը սովորում է Գավառի միջնակարգ դպրոցներից մեկում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։