ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել երկու արցախցի երիտասարդի՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար․ նրանք կալանավորված են

ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել երկու արցախցի երիտասարդի՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար․ նրանք կալանավորված են

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հոկտեմբերի 27-ին Բաբայան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 30-ամյա Գոռ Հ.-ին, որը հոկտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է քննչական բաժին:

 
ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների և ԱԱԾ Երևան քաղաքի վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 27-ին Արշակունյանց պողոտայում հայտնաբերվել և Կենտրոնական բաժին է տեղափոխվել 21-ամյա Մխիթար Օ.-ն, որը հոկտեմբերի 24-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է քննչական բաժին: