Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվում է քվեաթերթիկների հաշվարկը

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվում է քվեաթերթիկների հաշվարկը

Երևանի ընտրական տեղամասերում ժամը 20:00-ին ավարտվել է ավագանու ընտրությունների քվեարկությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները սկսում են քվեաթերթիկների հաշվարկը:

 

Երևանի ավագանու ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ քվեարկելու իրավունք ունեցող 824 հազար 250 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 176 հազար 027 ընտրող կամ 21,36 տոկոսը։

 

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և 1 դաշինք։

Մասնակցող ուժերն են՝ «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները և «Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինքը։

 

Նախընտրական քարոզարշավը մեկնարկել էր օգոստոսի 23-ին և ավարտվել սեպտեմբերի 15-ին։

 

Համաձայն ՀՀ ներքին գործերի նախարարության տվյալների՝ Երևանի ավագանու ընտրությունններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը  824 հազար 250 է։