Երեխաներիցս երեքը ծնվել են «Մարգարյան» հիվանդանոցում, մեկը՝ Չեխիայում, և ավտոմատ ստացել են Չեխիայի քաղաքացիություն, որովհետև իրենց մայրը չեխ է. Հայկ Մարությանը անտեսեց հարցը՝ բայց չէ՞որ հայրն էլ հայ է չէ

«Վերջին անգամ եմ անդրադառնում այս հարցին. ունեմ 4 երեխա, որոնցից 3-ը ծնվել են «Մարգարյան» հիվանդանոցում, մյուսը՝ Չեխիայում, և ավտոմատ ստացել են Չեխիայի քաղաքացիություն, որովհետև իրենց մայրը չեխ է»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայկ Մարությանը՝ չասելով, թե ինչո՞ւ ավտոմատ կերպով Հայաստանի քաղաքացիություն չեն ստացել, այն դեպքում, երբ երեխաների հայրն էլ հայ է և ՀՀ քաղաքացի։

Անդրադառնալով երեխաների՝ բանակում ծառայելուն, ասաց, որ թեկնածուն ինքն է և ծառայել է բանակում, իսկ, օրինակ, իշխանական թեկնածուն չի ծառայել։

«Օրինակ՝ իշխանական թեկնածուն, էլ չեմ ասում՝ ամբողջ իշխանական վերնախավը ծառայե՞լ են ՀՀ բանակում, իրենք գիտե՞ն՝ դա ինչ է, և եթե չեն ծառայել, ինչո՞ւ չեն ծառայել, որովհետև, Աստված ոչ անի, առողջության հե՞տ խնդիր ունեն, բայց սենց նայում ենք, նենց լավ էլ առույգ թռվռում են»,- ասաց Հայկ Մարությանը։