Ոչ սթափ անչափահասը եղել է մեքենայի ղեկին․մանրամասները տեսանյութում

Ոչ սթափ անչափահասը եղել է մեքենայի ղեկին․մանրամասները տեսանյութում

Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:

 

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

 

Մայիսի 26-ի ժամը 18.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 102 տրանսպորտային միջոց, որոնցից 93-ի ղեկին եղել են անչափահասներ, ընդ որում՝ նրանցից մեկը ոչ սթափ վիճակում էր:

 

Եվս մեկ անգամ հորդորում ենք' միջոցառումների անվտանգության նկատառումերով անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել: