Գավառի թիվ 1 հիմնական դպրոցի 4–րդ դասարանի դասղեկ Սինամ Հովսեփյանը մեղադրվում է անչափահաս երկու աշակերտներին հարվածելու համար: Գործն ուղարկվել է դատարան։ Այս Մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
«Դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 8–ին։ Դեկտեմբերի 9–ին դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 7-րդ կետերի հատկանիշներով (հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) քրեական վարույթ է նախաձեռնվել։
Դեկտեմբերի 10-ին, Գավառի թիվ 1 հիմնական դպրոցի 4-րդ դասարանի դասղեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 7-րդ կետերի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել երկրից բացակայելու արգելքը, ինչպես նաև պաշտոնավարման կասեցումը։
Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկվել է դատարան»,- ասաց Գոռ Աբրահամյանը։