«Սուրմալու» առևտրի կենտրոնի դեպքի վայրում է նաև նախարարի տեղակալը

«Սուրմալու» առևտրի կենտրոնի դեպքի վայրում է նաև նախարարի տեղակալը

Սեպտեմբերի 21-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։ Այս մասին, թարմացված տեղեկատվությամբ, հայտնում են ԱԻՆ–ից։

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

 

Ըստ նախնական տվյալների կա 3 տուժած, ովքեր տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։

 

Դեպքի վայրում են գտնվում ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Ա․ Գասպարյանը, նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը և ՓՈւՎ պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գևորգյանը։