Արամ Անանյանը՝ Երևան-Ստամբուլ-Երևան չվերթի չեղարկման մասին (տեսանյութ)

Արամ Անանյանը՝ Երևան-Ստամբուլ-Երևան չվերթի չեղարկման մասին (տեսանյութ)

«FlyOne Armenia»-ի Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը երեկ չեղարկվել էր:

Ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պարզաբանել է, որ չվերթը չեղարկվել է օդանավի հրամանատարի որոշմամբ.

«Օդանավի հրամանատարը, տեսնելով որոշակի տարբերություններ օդանավի տվյալների տվիչների մեջ, որոշել է դադարեցնել չվերթը։ Կարծում ենք' դա ճիշտ և հիմնավորված որոշում է։ Տեղի ունեցածի վերաբերյալ իրազեկվել են ՀՀ ավիացիոն իշխանությունները, և մի քանի ժամ անց չվերթը տեղի կունենա, մեր բոլոր ուղևորները կհասնեն այն վայրերը, որտեղ նախատեսել էին մեկնել»,- ասաց Անանյանը։