Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում' Հունիսի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-26-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան' 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանը հունիսի 21-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, 22-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով:

 

Երևան քաղաքում՝ Հունիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: