Հայտնի են միասնական քննությունների օրերը

Հայտնի են միասնական քննությունների օրերը

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հայտնի են միասնական քննությունների օրերը։ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով՝ հաստատվել են 2022 թվականի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի' միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

 

7.06.2022 թ. - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»,

 

10.06.2022 թ. - «Օտար լեզուներ» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն»,

«Իսպաներեն»),

 

14.06.2022 թ. - «Հայոց լեզու և հայ գրականություն»,

 

17.06.2022 թ. - «Մաթեմատիկա»,

 

21.06.2022 թ. - «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»,

 

24.06.2022 թ. - «Քիմիա», «Ռուսաց լեզու»: