Freedom House-ի կոչը հանրահավաքի մասնակիցներին. ընդդիմադիրներիների թիրախում է նաև Araratnews.am-ի լրագրող Նանե Իսրայելյանը

Freedom House-ի կոչը հանրահավաքի մասնակիցներին. ընդդիմադիրներիների թիրախում է նաև Araratnews.am-ի լրագրող Նանե Իսրայելյանը

Freedom House-ը անհանգստացած է Հայաստանում լրագրողների, հանրային գործիչների և հասարակ քաղաքացիների նկատմամբ բողոքի ցույցերի ժամանակ իրականացվող բռնությամբ եւ հանրահավաքի մասնակիցներին կոչ է անում իրենց հիմնարար իրավունքները իրացնել խաղաղ ճանապարհով։ Այս մասին նշված է գերատեսչության թվիթերյան էջում։

 

«Հայաստանի իշխանությունները և ընդդիմությունը պետք է հարգեն ժողովրդավարական և մարդու իրավունքների ինստիտուտների, ներառյալ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների անխոչընդոտ գործունեությունը, որոնք անհրաժեշտ են բոլոր քաղաքացիների իրավունքները ժողովրդավարական նորմերին և չափանիշներին համապատասխան երաշխավորելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Հ. Գ. Ի դեպ, ընդդիմադիրների թիրախում է հայտնվել նաեւ Araratnews.am-ի լրագրող Նանե Իսրայելյանը։