Ֆրանսիայի հրապարակում ընթանում է ընդդիմադիրների հանրահավաքը

Ֆրանսիայի հրապարակում ընթանում է ընդդիմադիրների հանրահավաքը

Երևանի Ֆրանսիայի հրապարակում ընթանում է ընդդիմության հանրահավաքը: Այսօր ևս այն սակավամարդ է, մասնակցում է շուրջ 1000-1200 մարդ:

 

Նշենք, որ մինչ հանրահավաքը՝ ընդդիմադիրները երթ էին իրականացնում մայրաքաղաքի փողոցներում: Իսկ առավոտյան ավտոերթ էին իրականացրել:

 

Հիշեցնենք՝ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը ապրիլի 23-ից սկսած՝ փողոցային պայքարի են դուրս եկել: Մայիսի 1-ից սկսած՝ ընդդիմադիրների գործողությունները, ըստ իրենց, մտել են երկրորդ՝ ավելի վճռական փուլ. մինչ օրս նրանք ամենօրյա ռեժիմով իրականացնում են բողոքի անկանոն գործողություններ, կարճ ժամանակով փակում փողոցներ: