Կրակոցներ Երևանում. Արթուրն ու Լևոնը այս պահին հիվանդանոցում են. ինչ է եղել

Կրակոցներ Երևանում. Արթուրն ու Լևոնը այս պահին հիվանդանոցում են. ինչ է եղել

Այսօր՝ մայիսի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

 

«Ժամը 17:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքնեերով 2 քաղաքացի է տեղափոխվել:

 

Ֆոտոլրագրողի տեղեկություննրեով՝ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Արշակունյաց պողոտայից, որտեղ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ, հայտնաբերել են Mercedes մակնիշի 01 LQ 001 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի և արնանման հետքեր:

 

Ոստիկանությունը ունի կասկածներ, որ Էրեբունի հիվանդանոց տեղափոխված վիրավորները կապ ունեն նշված ավտոմեքենայի հետ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են՝ 36-ամյա Արթուր Ասատրյանն ու 28-ամյա Լևոն Ասլանյանը:

Մանրամասները՝ քիչ ուշ»,-նշել է կայքը: