ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնում հաղորդավարուհու գետն ընկնելու մասին

ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնում հաղորդավարուհու գետն ընկնելու մասին

Արտակարգ իրավիճակների նախարարությունից նոր մանրամասներ են հայտնել հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի մահվան վերաբերյալ։

 

Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Արմինեն Դեբեդ գետում ռետինե նավով նավարկելիս է եղել, երբ ընկել է գետը։ Հաղորդավարուհի անգիտակից է եղել, երբ վերջինիս դուրս են բերել գետից։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմինե Ճաղարյանի դին փրկարարները դուրս են բերել  Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի մոտակայքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

 

Ալավերդու ԲԿ-ում արձանագրվել է վերջինիս մահը։

 

Մահացածը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող  «Ճամպրուկս ու ես» հաղորդման  վարողն էր։