Շիրակցի գերիների ծնողները փակել են քոչարյանասերժականների ճանապարհը․ ինչ է հիմա կատարվում

Շիրակցի գերիների ծնողները փակել են քոչարյանասերժականների ճանապարհը․ ինչ է հիմա կատարվում

Շիրակցի գերիների ծնողները փակել են «Դիմադրություն» շարժման ավտոերթի ճանապարհը Հոռոմ գյուղի մոտ։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ գերիների հարազատաները նշում են, թե իրենք «հարցեր ունեն ընդդիմադիրների հետ»։ Օրինակ, ասում են, թե ինչու՞ ընդդիմադիրները սահման չեն գնացել, ինչո՞ւ են իրենց որդիները մինչև հիմա գերության մեջ և այլն։

 

Տեղում ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացված։ Մեր թղթակցի հաղորդմամբ՝ ոստիկանության ծառայողների մեծաթիվ կուտակումներ կան նաև մարզկենտրոն Գյումրիում, դեպի ուր էլ ուղևորվում ընդդիմադիրների ավտոերթը։

Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ իրավիճակը բավականին լարված է, ոստիկանության ծառայողները «մի կերպ են զսպում» իրավիճակի էլ ավելի սրացումը գերիների հարազատների և ընդդիմադիրների միջև։

Նշենք, որ ճանապարհն արդեն մոտ կես ժամ է՝ փակ է