Ողբերգություն Երևանում․ Սուրենը մահացել է

Ողբերգություն Երևանում․ Սուրենը մահացել է

Shamshyan.com-ը գրում է․

 

Երեկ՝ մայիսի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 49-ամյա Սերգեյ Մ-ն իր վարած Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայի թիվ 34 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 67-ամյա Սուրեն Բ-ին։ Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը է, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։  Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ի վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ։  Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Վլադիկ Բաբաջանյանն ու Գոռ Նազարյանը։ Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։  Այսօր՝ մայիսի 7-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել պարեկային ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ավագ հետաքննիչ Գ. Ծառուկյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։