Ուշադիր նայեք. այս տղան քիչ առաջ հերոսություն կատարեց. մահվանը չնայելով փրկեց երեխայի կյանքը. նա է իսկական հայը. մանրամասներ

Ուշադիր նայեք. այս տղան քիչ առաջ հերոսություն կատարեց. մահվանը չնայելով փրկեց երեխայի կյանքը. նա է իսկական հայը. մանրամասներ

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անմիջապես շուրջ 30 հրշեջ-փրկարար, այնուհետև օպերատիվորեն նրանց միացած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկային ծառայության 2 կարգախումբ՝  6 պարեկներով, քաղաքացիների հետ համատեղ, գետի երկայնքով մոտ 2 կմ իրականացրել են որոնողա-փրկարարական աշխատանքներ:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի ընկնելու վայրից մոտ 1,5 -2 կմ հեռավորութայն վրա ծառի կոտրված ճյուղեր հավաքելիս Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի բնակիչ, 32-ամյա Ժիրայր Պողոսյանը նկատում է, որ գետը երեխային բերել և դեմ է առել գետի մեջ եղած ծառերին:

 

Ժիրայրը,  վտանգելով իր կյանքը, մտնում է գետ և երեխային դուրս բերում ափ, ապա իր ընկերոջ հետ ավտոմեքենայով երեխային տեղափոխում են «Ալավերդի» բժշկական կենտրոն, որտեղ էլ հրաշք են գործում տեղի բժիշկները: Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան բնակվում է Ալավերդի քաղաքում, իսկ տեղի փրկարարներին երեխայի գետն ընկնելու մասին հայտնել է նրա մայրը:

 

32-ամյա Ժիրայր Պողոսյան​ն է, ով գետից դուրս է  բերել 2-ամյա երեխային

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Էդիկ Սիմոնյանի