Մի խումբ կամավորականներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով

Մի խումբ կամավորականներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով

Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար #Արագածոտնի մարզի Թալին և Արագածավան խոշորացված համայնքների մի խումբ կամավորականներ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով և ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով պարգևատրվել են գերատեսչական մեդալներով:

 

Պետական պարգևները մարտական ընկերներին է հանձնել #Ապարան կամավորական գնդի #հրամանատար, գնդապետ, Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը:

 

Պարգևատրման արարողությանը մասնակցել են մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը, #Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանը, #Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանը, մարտական գործողությունների մասնակիցներ և այլ հյուրեր:

 

#Ապարան_կամավորական_գունդը, որի կազմում էին պարգևատրված ազատամարտիկները, #Արցախյան 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում տեղակայված է եղել #Քարվաճառի շրջանում՝ պայքարելով անառիկ պահել վստահված մարտական դիրքերն ու հայրենիքի սահմանները: