Կառավարությունը Սյունիքի մարզին գումար կհատկացնի առաջնահերթ խնդիրները լուծելու  համար

Կառավարությունը Սյունիքի մարզին գումար կհատկացնի առաջնահերթ խնդիրները լուծելու համար

Կառավարությունը Սյունիքի մարզին գումար կհատկացնի մարզի առաջնահերթ խնդիրները լուծելու  համար:

 

Նախագծով նախատեսվում է ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին  ներկա պահին այս փուլի աշխատանքների իրականացման համար հատկացնել 400 մլն դրամ գումար՝ մարզային և համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևորագույն և հրատապ ծրագրեր իրականացնելու համար:

 

Սյունիքի մարզի համայնքներում իրականացնել առաջնահերթ լուծում պահանջող ծրագրեր, որի արդյունքում լուծում կտրվի բնակչության և համայնքների սոցիալական նշանակություն ունեցող հիմնախնդիրներին: