Սրասափելի հանցանք. հայ զինվորները հայ զինվորին այնքան են ճնշել, որ նա սպանել է իրեն. ներսի թուրք վիժվածքները

Սրասափելի հանցանք. հայ զինվորները հայ զինվորին այնքան են ճնշել, որ նա սպանել է իրեն. ներսի թուրք վիժվածքները

Օրերս Ճամբարակում պայմանագրային զինծառայող 29-ամյա Գեւորգ Ավետյանը նախքան մահացու հրազենային վիրավորում ստանալը ենթարկվել է բռնության։ Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից:

 

Սույն թվականի նոյեմբերի 15-ի առավոտյան՝ ժամը 09:40-ի սահմաններում, դիրքի կացարանում Գեւորգ Ավետյանն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր որովայնի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացել է միջանցիկ մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Ճամբարակի հիվանդանոց: Ստացած վիրավորումների հետեւանքով մեկ օր անց 29-ամյա պայմանագրային զինծառայողը մահացել է:

 

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Պարզվել է, որ հոկտեմբերի 19-ից մինչեւ նոյեմբերի 15-ը ներառյալ մարտական հերթապահություն կատարելու ընթացքում Գեւորգ Ավետյանի նկատմամբ դաժան վերաբերմունք է դրսեւորել պայմանագրային զինծառայող Ա. Ս.-ն, վերջինս պարբերաբար նվաստացրել է տուժողի պատիվն ու արժանապատվությունը:

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածով (զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով): Ա. Ս.-ն ձերբակալվել էր, այնուհետեւ՝ կալանավորվել։ Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր, այնուհետեւ՝ կալանավորվել եւս մեկ պայմանագրային զինծառայող՝ Ա. Ա.-ն։

Պարզվել է, նույն օրը՝ նախքան դեպքը՝ ժամը 09:20-ի սահմաններում, ճամբարակցի Ա. Ս.-ն եւ Ա. Ա.-ն զորամասի ճաշարանում ծեծել են մեկ այլ զինծառայողի՝ Ա. Ա.-ին, եւս: Ճաշարանում եղել է նաեւ Գեւորգը, որից վերոնշյալ անձինք ինտերնետային կապ են ուզել, սակայն նրա մոտ եղած քարտը չի գործել, ինչի պատճառով վերոնշյալ երկու անձինք վեճ են սկսել Գեւորգի եւ Ա.Ա.-ի հետ, որին էլ հաջորդել է ծեծը:

Նշենք, որ Ճամբարակի բնակիչ Ա. Ս.-ն, անցնում է նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ պետի կամ հրամանատարի կողմից ստորադաս զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ մի խումբ անձանց կողմից զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով։ Ա.Ս.-ն ու տուժողը Ճամբարակից են:

Ինչ վերաբերում է ձերբակալված մյուս զինծառայողին՝ Ա. Ա.-ին, ապա վերջինս անցնում է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված գործով, այն է՝ մի խումբ անձանց կողմից՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը՝ նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով։

Նոյեմբերի 16-ին մահացած Գեւորգը Ավետյանը 2016 թվականից պայմանագրային զինծառայող էր, ծառայում էր Ճամբարակում: Նա ամուսնացած չէր, ունի քույր եւ եղբայր:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ պայմանագրային զինծառայող, շարքային Գեւորգ Ավետյանը՝ ծնված 1992թ. նոյեմբերի 15-ին, որովայնի շրջանում վիրավորում է ստացել, տեղափոխվել հիվանդանոց և մեկ օր անց՝ նոյեմբերի 16-ին, այնտեղ մահացել: Դրանից հետո պայմանագրային զինծառայողի հարազատները լրատվամիջոցների հետ զրույցում պնդել էին, որ Գեւորգին դաժանաբար ծեծել եւ հասցրել են ինքնասպանության կամ սպանել: