Դա գնահատողական դատողություն է, ինչը մենք չենք պատրաստվում ապացուցել. Սուքիասյանի ներկայացուցիչ (տեսանյութ)

Դա գնահատողական դատողություն է, ինչը մենք չենք պատրաստվում ապացուցել. Սուքիասյանի ներկայացուցիչ (տեսանյութ)

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր Սերժ Սարգսյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստը: Սերժ Սարգսյանը մեղադրում է Խաչատուր Սուքիասյանին, թե պատգամավորը իբր զրպարտել է իրեն; Դատարանից պահանջում է Խաչատուր Սուքիասյանին պարըտավորեցնել հերքելու այդ տեղեկությունները:

Հիշեցնենք, որ Ագային ժողովի նիստում ելույթ ունենալու ժամանակ Խաչատուր Սուքիասյանն ասել էր. «Սերժ Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավելի գումար կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադեններում»:

Դատարանում' հայցվոր կողմի պահանջը լսելուց հետո պատասխանող Խաչատուր Սուքիասյանի փաստաբանը ներկայացրեց իր առարկությունները.

«Առաջին հերթին հարկ ենք համարում անդրադառնալ' արդյոք ներկայացված պահանջը, առհասարակ իրավաչափ է, թե ոչ: Համաձյան ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 8-րդ մասի բխում է, որ վերոգրյալ անձը զրպարտության դեմ դատական պաշտպանության դիմելիս կարող է ներկայացարել սահմանափակ թվով չափով և բովանդակությամբ պահանջներ:Դրանք երկուսն են: Այն է'հրապարակային հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և կամ հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը, վճարել փոխհատուցում առավելագույնը 2 միլիոն դրամի չափով: Սակայն նորմի դիսպոզիցայից ակնհայտ է, որ ոչ բոլոր դեպքերում անձը կարող է պահանջել հրապարակայնության հերքելու պահանջը, քանի որ նորմը պահանջում է պատասխանատվության այդ միջոցի վրա հասնելու նախապայմաններ: Մանասվորապես դրանք են' զրպարտություն պետք է տեղ գտած լինի լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ և հերքումը կամ պատասխանը պետք է տարածվի այդ նույն լրատվության միջոցներում»:

Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցիչը հարցուպատասխանի ժամանակ  նշեց. «Օրենքի մեկնաբանությունից և Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքերոշումներից և ՍԴ իրավական արտահայտած դիրքոերոշումից պարզ է , որ այն հանգամանքը, որ  արտահայտությունը հանդիսանում փաստացի տվյալ ապացուցման բեռը պետք է կրի հայցվորը: Այնպես, որ մենք դա ապացուցել  չենք պատրաստվում: Պնդում ենք' դա գնահատողական դատողություն է»,- ասաց Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցչը և առարկություն ներկայացրեց, որ հայցվոր կողմը չի կարող իր հայցում հերքում պահանջել։

Դատական հաջորդ նիստը նշանակվեց 2022թ.–ի հունվարի 17-ին' ժամը 11։30–ին։

Մանրամասները' տեսանյութում: